Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը լավ է անվանել և ասել, որ նրանք կարողացել են մանրամասն քննարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։
«Ես շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, և այս հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք վերջին զարգացումները», - ասել է նա իրանական IRNA լրատվական գործակալությանը։
Արաղչիի խոսքով՝ Ռուսաստանը նաև մտահոգված է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքներով։ Երկու կողմերն էլ կարծում են, որ այս գործողությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար, ինչպես նաև կասկածի տակ են դնում միջուկային զենքի չտարածման ռեժիմը։
Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։ Երկու կողմերն էլ հայտնում են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին և խոստովանել են մի շարք օբյեկտների հարվածների մասին։