Հետևեք մեզ։

Մարտունի քաղաքի բնակելի տան մեջ օձ է հայտնվել

23:42, 30 մայիս 2023
Մարտունի քաղաքի բնակելի տան մեջ օձ է հայտնվել

Մայիսի 30- ին ժամը 18:41-ին, 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան փողոցում բնակելի տուն օձ է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

 

Տան բնակիչներին օգնություն ցուցաբերելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային ԱԻ բաժնի փրկարարները։ 

 

Որոնողական աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: