Իրանը հաստատել է, որ հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ բազային՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման, հայտարարել է Իրանի զինված ուժերը։
«Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կողմից բացահայտ ռազմական ագրեսիայից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Հաղթանակի բարի լուր» գործողության ընթացքում ավերիչ և հզոր հրթիռային հարված է հասցրել ամերիկյան Ալ Ուդեյդ բազային», - ասվում է IRIB պետական հեռարձակողի հայտարարության մեջ։
Իրանի զինված ուժերը այս քայլը անվանել են «վճռական» և հայտարարել, որ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության խախտումը անպատասխան չի թողնի որևէ հանգամանքներում։