Իրաքի իշխանությունները ևս մեկ օրով երկարաձգել են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքը իրենց օդային տարածքում՝ մինչև հունիսի 24-ի ժամը 15:00-ն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բաղդադի թռիչքային տեղեկատվության շրջանի վերահսկողական ծառայությունից, որը պատասխանատու է երկրի վրայով ավիացիոն երթևեկության համար։
«Երկրի օդային տարածքում թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 22-ի ժամը 12:00-ն UTC (հունիսի 24-ի ժամը 15:00-ն՝ ՏԱՍՍ-ի նշում)», - ասել է գործակալության աղբյուրը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ օդային երթևեկության վերականգնման ենթադրյալ ամսաթիվը հունիսի 23-ի ժամը 22:00-ն էր։