-Թեհրանը վեց հրթիռ է արձակել Կատարում ԱՄՆ ռազմաբազաների վրա, հաղորդում է Axios-ը։
-Առնվազն երեք հրթիռ է խոցել Ալ-Ուդեիդ ավիաբազան, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությունը։ Nournews-ը հաղորդում է վեց հարվածի մասին։
-ԱՄՆ ավիաբազայի վրա հարվածից արձակվել է այնքան հրթիռ, որքան ԱՄՆ-ն ռումբեր է նետել իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման ժամանակ, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։
-Կատարի Ալ-Ուդեիդ ավիաբազայում ամերիկացիների զոհերի մասին տեղեկություններ չկան, ՏԱՍՍ-ին հաստատել է ԱՄՆ ռազմական խոսնակը։
-Իրանը զգուշացրել է Կատարին սպասվող հարվածի մասին, հաղորդում է The New York Times-ը։
-ԱՄՆ-ն, Բահրեյնը և Քուվեյթը փակել են իրենց օդային տարածքը։ Կատարը նմանատիպ միջոցառումներ է ձեռնարկել հարձակումից կարճ ժամանակ առաջ։1923:34