Հետևեք մեզ։

Փաշինյանն աշխատանքից ազատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդին

21:43, 23 հունիս 2025
Փաշինյանն աշխատանքից ազատել է  ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդին

 Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։

Հակոբյանն այս պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հոկտեմբերի 20-ին։

Նշենք, որ մաքսային կցորդը պատասխանատու է «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները