Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել․ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», - գրել է նա X-ում։
Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել․ Ալի Խամենեի
00:12, 24 հունիս 2025