Հետևեք մեզ։

Իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ․ արցախցիները հայտնել են օրակարգը

22:26, 23 հունիս 2025
Իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ․ արցախցիները հայտնել են օրակարգը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնում է․

«Ինչպես նշվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամլո ասուլիսներում և ինչպես վկայում են վերջին շաբաթների հանդիպումները արցախցի մեր հայրենակիցների հետ՝ մեր ժողովուրդը վճռական է և պատրաստ պայքարի։

 Այս վճռականությունը հստակ ուղերձ է։ ԱԻՊ Խորհուրդը հայտարարում է՝

 ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Մեր պայքարի նոր փուլը սկսում է հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ խորհրդանշական Ազատության հրապարակից։ Այստեղից երթով շարժվելու ենք դեպի համապատասխան պետական հաստատություններ և իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։

Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում և չենք շեղվելու մեզ հանձն առած ուղուց։ Մեր անելիքների մանրամասները կհայտնենք ինչպես հարցազրույցների ընթացքում, այնպես էլ տեղում՝ անմիջական շփման ձևաչափով։

 Մեր նպատակն է՝ ապահովել համախմբված, համակարգված և արդյունավետ համագործակցություն՝ հանուն ընդհանուր նպատակի։

Մենք կոչ ենք անում՝
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան և հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին և համայն հայ ժողովրդին՝

Միավորվել Արցախի գաղափարի շուրջ և Արցախի հարցը դարձնել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ։

  Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին։

📖Հիշենք՝ 1988-ին, նույն ոգով, նույն գաղափարով, նույն վճռականությամբ Արցախի զարթոնքը սկսվեց ժողովրդի ընդվզմամբ։
Այսօր այդ նույն ոգին արթուն է։

 Միասին՝ հանուն Արցախի, հանուն մեր իրավունքների, հանուն հայ ժողովրդի»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները