Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի հետ ներկայումս հրադադարի համաձայնություն չկա:
«Ներկայումս հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն չկա։ Մենք ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնենք ավելի ուշ», - գրել է նախարարը իր Telegram ալիքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել առաջիկա ժամերին լիակատար հրադադարի շուրջ։