ԱՄՆ-ի ոչ ներգաղթային վիզայի դիմումի վճարների բարձրացումը մայիսի 30-ի փոխարեն ուժի մեջկմտնի 2023 թվականի հունիսի 17-ից, հաղորդում են դեսպանությունից։
Վճարման ծառայությունները կդադարեցվեն հունիսի 16-ից և կվերսկսվեն հունիսի 17-ին։
Այսպիսով՝ ժամանակավոր բիզնեսի կամ զբոսաշրջության համար այցելուների վիզաների, ինչպեսնաև ուսանողական և փոխանակման ծրսգրերով այցելուների վիզաների վճարը 160 դոլարի փոխարեն կլինի 185 դոլար:
Ժամանակավոր աշխատողների համար միջնորդագրերի վրա հիմնված դիմումների համար վճարը կկազմի 205 դոլար։
Այլ հյուպատոսական վճարները մնում են անփոփոխ։
Դիմորդները, ովքեր արդեն վճարել են վիզայի դիմումի վճարը, բայց դեռ չեն ներկայացել վիզայի հարցազրույցին կամ սպասում են իրենց գործի ընթացքին, լրացուցիչ վճարումներ չեն կատարի։