Հետևեք մեզ։

Այս պահին Հայաստանից ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան․ Պապոյան

08:00, 25 հունիս 2025
Այս պահին Հայաստանից ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան․ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձանագրում է, որ այս պահին Հայաստանից ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան։

Այս մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։

Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։

Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,- գրել  է Պապոյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները