Հետևեք մեզ։

Մենք համաձայն ենք միայն մեր ձևակերպումների հետ. Փաշինյանը արձագանքեց ձևակերպմանը, որ «ավտորիտար երկրները հարձակվում են ժողովրդավարությունների վրա Ուկրաինայում, Վրաստանում»

10:59, 31 մայիս 2023
Մենք համաձայն ենք միայն մեր ձևակերպումների հետ. Փաշինյանը արձագանքեց ձևակերպմանը, որ «ավտորիտար երկրները հարձակվում են ժողովրդավարությունների վրա Ուկրաինայում, Վրաստանում»

Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում պանելային քննարկումը վարող, Հայաստանում Freedom house-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը կազմակերպության նախագահին հարց ուղղելիս իր խոսքում նշեց, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում անկում է ապրում, այն ենթարկվում է հարձակումների, ավտորիտար երկրների կողմից հարձակումները հարևան ժողովրդավարությունների վրա տեղի են ունենում Ուկրաինայում, Մոլդովայում, հարևան Վրաստանում:

 

Մինչ բանախոսը կպատասխաներ իրեն ուղղված հարցին, քննարկմանը մասնակցող Նիկոլ Փաշինյանը շտապեց արձագանքել.

 

«Պիտի ընդգծեմ, որ իմ ներկայությունն այստեղ ամենևին չի նշնակում, որ հարցերի բոլոր ձևակերպումների հետ ՀՀ կառավարությունը համաձայն է, նաև պատասխանների հետ: Մենք համաձայն ենք միայն այն ձևակերպումների հետ, որոնց հեղինակը մենք ենք, ներողություն, ոչ թե միայն, այլ մեր ձևակերպումների հետ վստահաբար, մյուսների ձևակերպումների հետ կարող ենք ունենալ որոշակի վերապահումներ:

 

Քանի որ մենք մեր հարևան նների հետ հարաբերությունները կարևորում ենք, շատ կարևոր է, որ ՀՀ նախագահի, վարչապետի, Կառավարության անդամների, խորհրդարանական մեծամասնության մասնակցությամբ քննարկումներում այս նրբությունը ընդգծել: