Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ: Սա չափազանց կարևոր է: Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ շատ կաևրոր էր արձանագրումը հավատքի, կրոնի հետ կապված:
«Հայաստանում կա և՛ կաթոլիկ համայնք, և՛ ավետարանչական համայնք, և՛ հայ առաքելական, չեմ կարծում, որ որևէ համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները որևէ կերպ ոտնահարվում են»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա նաև ժողովրդավարության կայացման մասին է: