2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը պատերազմի անոնսն արել էր, այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել: Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչու ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից, Փաշինյանը նշեց.
«Իշխանությունը առերեսվեց ԼՂ հարցի վերաբերյալ ճշմարտության մի ծավալի հետ, որը անմարսելի էր առաջին հերթին Հրապարակից եկած իշխանության, էլ ավելի անմարսելի էր հանրության համար: Սա է ֆունդամենտալ պատճառը»,- ասաց Փաշինյանը: