Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17 կմ հատվածում վրացական համարանիշներով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևաքնով 2 հոգի տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, մեկ անչափահաս էլ՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։