Հետևեք մեզ։

Ո՞ւմ նկատի ունեք, ԿԸՀ նախագահի՞ն. Փաշինյանը՝ անկախ պաշտոններում յուրայիններին նշանակելու վերաբերյալ

11:41, 31 մայիս 2023
Ո՞ւմ նկատի ունեք, ԿԸՀ նախագահի՞ն. Փաշինյանը՝  անկախ պաշտոններում յուրայիններին նշանակելու վերաբերյալ

Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին առ այն, թե որքանով է տարբեր պաշտոններում, այդ թվում՝ անկախ պաշտոններում յուրայինների նշանակումը պայմանավորված անվտանգային խնդիրներով:

 

Փաշինյանը պատասխանեց.

 

«Երբ ասում եք` յուրայիններին, այդ թվում՝ անկախ պաշտոններում նշանակել, իսկ ում նկատի ունեք, ԿԸՀ նախագահի՞ն նկատի ունեք:

 

Ուզում եմ արձանագրել, որ ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում անցկացված ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ որևէ բողոք չի ստացվել, վա՞տ է»,- ասաց Փաշինյանը:

 

Նա նշեց, որ ԿԸՀ-ում յուրայինին չեն նշանակել, որ ընտրություններ կեղծի, նշանակել են, որ ապահովի ընտրությունների արդարությունը:

 

«Գործնականում ապացուցել ենք, ոչ մի դիմում-բողոք»: