Հետևեք մեզ։

Վահե Գևորգյանը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

15:10, 26 հունիս 2025
Վահե Գևորգյանը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Վահե Գևորգյանը:

37-ամյա մասնագետը մինչ այս գլխավորել է նաև Վայքի «Նորավանք»-ը, Չարենցավանի «Վան»-ը: «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը Վահե Գևորգյանը զբաղեցրել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիս։  

2021/22 մրցաշրջանում «Նորավանք»-ը Գևորգյանի գլխավորությամբ նվաճել է Հայաստանի գավաթը։ 

 

Վերլուծական