Հետևեք մեզ։

«Ես տեղյակ չեմ, բայց որևէ բանից չեմ վախենում»․ Աջապահյանը՝ իր դեմ քրեական վարույթ նախաձեռնելու մասին

15:30, 26 հունիս 2025
«Ես տեղյակ չեմ, բայց որևէ բանից չեմ վախենում»․ Աջապահյանը՝ իր դեմ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղյակ չէ, որ իր դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային։
 
«Ես տեղյակ չեմ, բայց որևէ բանից չեմ վախենում»,– ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ծիծաղով պատասխանեց. «Ի՞նչ պետք է անեմ, թաքնվե՞մ, գնամ, իր նման (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին) ընդհատակ մտնեմ»։
Նա շեշտեց, որ ամբողջ կյանքն ապրել է բաց, անկաշկանդ։
 
«Ես արդեն ասել եմ, որ մեր վախը վաղուց չափված է։ Ուղղակի ցավում եմ, որ պետք եղած երիտասարդությունը չունենք։ Սա է ամբողջ պրոբլեմը, այլ պրոբլեմ չկա»,– հավելեց սրբազանը։
 
Սրբազանը նշեց, որ եպիսկոպոսները որևէ անձեռնմխելիություն չունեն, մինչդեռ այդ հարցը կարող էին լուծել դեռ նախորդ իշխանությունները։
 
«Կարող էին ինչ–որ բան տալ, ընդամենը մի 10-12 եպիսկոպոս կա Հայաստանում։ Մենք ավելի փոքր մարդ չենք, քան Ազգային ժողովի դեղնակտուցները»,– ընդգծեց Շիրակի թեմի առաջնորդը։
Անդրադառնալով եկեղեցու դեմ սկսված արշավին` նա հույս հայտնեց, որ այս գրոհը չի քանդի եկեղեցին, բայց միաժամանակ հավելեց` վնաս, անշուշտ, կտա։
«Վնաս արդեն տվել է։ Մի տարուց ավել է` Բագրատ սրբազանի պես կարող անձնավորությունը զրկված է հոգևոր ծառայություն մատուցելուց, հիմա էլ կալանավորված է։ Բայց այդ հարձակումից եկեղեցին տուժող դուրս չի գա»,– եզրափակեց սրբազանը։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները