Հետևեք մեզ։

Արարատի մարզում պարեկ է ինքնաuպանություն գործել

16:56, 26 հունիս 2025
Արարատի մարզում պարեկ է ինքնաuպանություն գործել

Այսօր՝ հունիսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

 

Մահացածը 27-ամյա Խորեն Զ․-ն է, ով աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում՝ որպես պարեկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը տանը ինքնասպանություն է գործել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները