Հետևեք մեզ։

54–ամյա տղամարդը հայհոյել է հորը, միջամտել է 19–ամյա հարևանը. մանրամասներ Դարպասի uպանությունից

20:35, 26 հունիս 2025
54–ամյա տղամարդը հայհոյել է հորը, միջամտել է 19–ամյա հարևանը. մանրամասներ Դարպասի uպանությունից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 24–ին Լոռու մարզի Դարպաս գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կան օպերատիվ տեղեկություններ, որ սպանված 54–ամյա տղամարդը վիճաբանություն է ունեցել հոր հետ, մի քանի անգամ քաշքշել ու հարվածել է նրան և վիճաբանության ժամանակ հնչել են հայհոյանքներ։ 19-ամյա տղան, ով հարևանությամբ է բնակվում, մոտեցել և հորդորել է, որ դադարեցնեն խուլիգանությունը, սակայն Աշոտ Ա.-ն, դանակը ձեռքին, հարձակվել է 19-ամյա տղայի վրա՝ փորձելով հարվածել նրան ու կասկածյալը խլել է նրա ձեռքից դանակն ու ինքն է հարվածներ հասցրել Աշոտ Ա.-ին:

Այսօր դատարանը քննում է 19–ամյա երիտասարդի խափանման միջոցի հարցը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները