Հետևեք մեզ։

Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղիում․ 350 բնակիչ է տարհանվել, այրվել են մեքենաներ (տեսանյութ)

06:21, 27 հունիս 2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղիում․ 350 բնակիչ է տարհանվել, այրվել են մեքենաներ (տեսանյութ)

Հունիսի 27-ին` ժամը 04:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։ Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները