Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին:
«Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես այն կկրկնեմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակությունը կկարողանա մեզ աջակցել»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ կան հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ են աշխատում։
«Մեծ աշխատանք է կատարվում, սակայն այդ աշխատանքը կարող է շատ ավելին լիներ»,- հավելեց ԵՄ դեսպանը։