Հետևեք մեզ։

Ես այս պաշտոնին գալու համար հրաժարվել եմ Գլենդելի քաղաքապետի պաշտոնից. Զարեհ Սինանյան

14:07, 31 մայիս 2023
Ես այս պաշտոնին գալու համար հրաժարվել եմ Գլենդելի քաղաքապետի պաշտոնից. Զարեհ Սինանյան

Ես, իմ ընտանիքը 31 տարուց ավել բնակվել է ԱՄՆ-ում, ես, իմ ընտանիքը՝ բոլորը, պատասխանատվություն ենք ստանձնել, խորհուրդ եմ տալիս բոլոր հայերին գալ և այս իրականության մեջ աշխատել հանուն հայրենիքի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

 

«Ես այս պաշտոնին գալու համար հրաժարվել եմ Գլենդելի քաղաքապետի պաշտոնից: Ասեք դա մեկին, ու չոլից գտան, բերեցին, պաշտոն տվեցին, եկավ: Ես մեր օդանավակայանի խորհրդի նախագահն էի, Հարավ-արևելյան Լոս Անջելեսի երկաթգծի խորհրդի նախագան էի, Հարավային Կալիֆորնիայի ջրային տնտեսության խորհրդի անդամ էի: Ես իմ պատասխանատվությունը ստանձնել եմ,»,- ասաց Սինանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ իրեն պաշտոն տվեցին, դրա համար եկավ Հայաստան: