Մարդու իրավունքների պաշտպանությունը որպես բացարձակ արժեք ընդունող հասարակությունը և կոռուպցիայից զերծ հասարակությունը , եթե բացարձակ հոմանիշներ չեն, ապա կարող ենք ասել, որ կոռուպցիայից զերծ հասարակությունը նախապայմանն է մարդու իրավունքները հարգող հասարակություն ստեղծելու համար, սա աներկբա է։
Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Իրականում, վերջին տարիների հակակոռուպցիոն պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, ստեղծվել են մի շարք մարմիններ։ Գուցե ներկայումս տեսանելի չեն այն արդյունքները, որոնք գրանցվել են, բայց հավատացեք՝ նման արդյունքներ կան»։
Սասուն Խաչատրյանը գոհ է իր կառույցից, կոռուպցիոն դեպքերի աճ ունեն, որն էլ, ըստ նրա՝ ենթադրում է, որ հանցագործություների բացահայտումն է ավելացել։
«Այս տարվա ընթացքում քննվել է 1003 քրեական վարույթ, 61 վարույթ 135 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ծառայությունում կա 40 քննիչ»,-ասաց Սասուն Խաչատրյանը, սակայն չասաց, թե այդ գործերից քանին են կազմում, օրինակ, պարեկաներին 10-20000 դրամ կաշառք տալու դեպքերը։