Հետևեք մեզ։

Մարալիկում փեսա ու աներ վիճել են, պատահական անցորդները փորձել են հանդարտեցնել, սակայն, իրենք են դանակահարվել

09:35, 29 հունիս 2025
Մարալիկում փեսա ու աներ վիճել են, պատահական անցորդները փորձել են հանդարտեցնել, սակայն, իրենք են դանակահարվել

Երեկ՝ հունիսի 28-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է:

Shamshyan.com-ին ականատեսները պատմել են հետեւյալը. «Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են աներոջ տանը ընտանեկան հարցի շուրջ , ապա շարունակել վիճաբանությունը Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։

 

Ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները