«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Երեւանի «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերված բնակարանի ընդամենը 10 տոկոսն է վճարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը: NEWS.am-ը գրում է, որ Սասուն Խաչատրյանն ասել է․
«Ես չգիտեմ՝ դա զեղչով եմ ձեռք բերել, թե առանց զեղչի: Ձեռք եմ բերել այդ ժամանակ գոյություն ունեցող արժեքով: Ընդ որում ձեռք չեմ բերել, գնման իրավունք եմ ձեռք բերել, մինչեւ օրս վճարել եմ այդ բնակարանի ընդամենը 10 տոկոսը»։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, ինչից հետո կարճվել էր քրգործը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատեր Վահագն Արսենյանի դեմ հարուցված քրգործը: