Հետևեք մեզ։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում. Օվերչուկ

17:15, 31 մայիս 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում. Օվերչուկ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում:  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։

Երեք երկրների փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մայիսի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Երեկ Ալիևի օգնականը ևս ասել էր հունիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։