Հետևեք մեզ։

Թեժառույքի վանքի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:27, 30 հունիս 2025
Թեժառույքի վանքի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 30-ին՝ ժամը 19:16-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեժառույքի վանքի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները Մեղրաձոր գյուղի մոտակա սարից՝ Թեժառույքի վանքի մոտակայքից, քաղաքացուն պատգարակով սարից իջեցրել «մոտ 150 մ» և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վերլուծական

Ամենաընթերցվածները