Հետևեք մեզ։

Սահմանապահները չեն թողել Արմեն Չարչյանը հատի սահմանը

07:19, 01 հուլիս 2025
Սահմանապահները չեն թողել Արմեն Չարչյանը հատի սահմանը

«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահները չեն թողել որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

 

«Դեռևս հունիսի 23-ին  ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։  Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է»,-գրել է փաստաբանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները