Հետևեք մեզ։

Արագիլի ձագը վայր է ընկել բնից

19:17, 31 մայիս 2023
Արագիլի ձագը վայր է ընկել բնից

Մայիսի 31-ին, ժամը 18։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի 1-ին փողոցում արագիլի ձագը վայր է ընկել բնից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարներն արագիլին հանձնել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները