Հետևեք մեզ։

Երգչուհի Զեմֆիրան մեկնաբանել է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մասին լուրերը

22:30, 31 մայիս 2023
Երգչուհի Զեմֆիրան մեկնաբանել է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մասին լուրերը

Ռուս երգչուհի Զեմֆիրան (ՌԴ կողմից ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) չի հաստատել տեղեկություններն այն մասին, որ նա ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Նա նշել է, որ բացի Ռուսաստանից, այլ քաղաքացիություն չունի և չի ունենալու։

 

«Տեղեկություններ են հայտնվել իմ` ենթադրյալ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մասին։ Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ և այլ քաղաքացիություն չունեմ և չեմ ունենա։ Ես արդարադատության նախարարությունից պահանջում եմ դատարանում ապացուցել ինձ օտար երկրի կողմից ֆինանսավորումը, որը ես երբեք չեմ ունեցել իմ կյանքում»,- ասել է Զեմֆիրան ։

 

Բացի այդ, նա նշել է, որ չնայած մեկ տարի է, ինչ Ռուսաստանում չի ապրում, հարկեր է վճարում։