Հետևեք մեզ։

Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

14:32, 01 հուլիս 2025
Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Հուլիսի 1-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները