Հետևեք մեզ։

Փաշինյանն` Աննա Հակոբյանի հետ, Քիշնևում մասնակցել է համերգի (լուսանկարներ)

00:01, 01 հունիս 2023
Փաշինյանն` Աննա Հակոբյանի հետ, Քիշնևում մասնակցել է համերգի (լուսանկարներ)

Երկօրյա աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա` Քիշնև:

 

Վարչապետ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին:

 

Հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն:

 

Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

 

Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը: