Հետևեք մեզ։

Աշտարակ-Օշական ճանապարհին մեքենան կողաշրջվել է (լուսանկարներ)

08:28, 01 հունիս 2023
Աշտարակ-Օշական ճանապարհին մեքենան կողաշրջվել է (լուսանկարներ)

Հունիսի 1-ին, ժամը 00։06-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ հրդեհի` բռնկմամբ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Ս., ծնված 1992 թ.) բախվել է ճամփեզրի ծառերին և կողաշրջվել։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։