Ազգային ժողովը 62 կողմ, 27 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է վարչական տուգանք սահմանել Երևանում հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու դեպքում։
Օրինագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և նպատակ ունի կարգավորել ուղեվարձի վճարումները, ինչպես նաև կանխել վճարումից խուսափելու դեպքերը։ Փաստաթղթով հստակեցվում են նաև տրանսպորտում հսկիչների լիազորությունները։
Նախագծով առաջարկվում է տուգանել՝
-3.000 դրամ - տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում
-10.000 դրամ - չվճարելով օգտվելու դեպքում
-15.000 դրամ - այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։