Հետևեք մեզ։

Խոսակցությունը բովանդակալից էր. Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցը

18:14, 02 հուլիս 2025
Խոսակցությունը բովանդակալից էր. Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը բավական բովանդակալից էր: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
 
«Տեղի է ունեցել կարծիքների հանգամանալի փոխանակում։ Դա լավ հնարավորություն էր դիրքորոշումները միմյանց հասցնելու համար», - ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Նախաձեռնությունը ֆրանսիական կողմինն էր։ Բայց տեղյակ եք, որ նախագահ Պուտինը բազմիցս խոսել է երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ հուլիսի 1-ին ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել:

Վերլուծական