«Իրավունք» թերթը գրում է․ ««Ալիեւի հերթական ագրեսիվ հայտարարությունները կիրականանա՞ն, թե` ոչ, կախված է հայ ժողովրդից եւ, առաջին հերթին՝ Մայր Հայաստանից: Եթե այնտեղ շարունակեն մտածել, թե Ալիեւի ասածներն ուղղակի խոսքեր են եւ չսթափվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաեւ Երեւանը»: Անդրադառնալով Ալիեւի օր օրի ահագնացող սպառնալիքներին, նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը` ընդգծելով.
— Արցախում շատ վաղուց հասարակությունն ու ղեկավարությունը միակամ են կարգավիճակի հարցում` Արցախը երբեք որեւէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում ընդգրկվել:
ՀՀ-ն պարտավորություններ ունի՝ 1994 թվականի միջազգայնորեն ճանաչված որոշման ներքո՝ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված: Դրանով Հայաստանը նույնպես ճանաչված է հակամարտության եւ բանակցությունների կողմ: Հետեւաբար, այնպես չէ, որ Արցախին հասցնեն մի կետի ու ասեն՝ թող ինքը որոշի: Սա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ՀՀ իշխանությունները՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, լինի վարչապետ, թե նախագահ, պաշտոնապես ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում:
Կրկնում եմ, ստորակետներից մեկը դրվեց, մնաց պաշտոնական փաթեթավորված, իրավական ձեւակերպումները եւ ժողովրդի կարծիքը: Բոլորը թող իրենց կարծիքն արտահայտեն, նաեւ ԱԺ-ն, երկու կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։