Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
«Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում,երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա փոխանցվում են ձեզ:
Գիտենք, շրջափակման մեջ գտնվելով, դուք զրկված եք տարրական իրավունքներից.տաք կացարաններից,ձեզ անհրաժեշտ սննդամթերքի առկայությունից,կրթության իրավունքի լիարժեք իրացումից:Սակայն այս ամենի պատճառած տխրության կողքին՝ ձեր փոքրիկ աչուկներում պայքարի ոգին է,հայրենիքում ապրելու տենչանքն ու կամքը,որի իրացման ծանրությունը մեծերի ուսին է:
Այս տոնական օրը,ուզում եմ հավաստիացնել,որ կանենք մեզնից կախված ամեն-ինչ ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար:
Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը:Ու թող այն,ի հեճուկս բոլոր դժվարությունների,պայծառ լինի:Աստծո աջը ձեզ հովանի»: