Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ Ադրբեջանում ձերբակալված ռուսների հետ հյուպատոսական մուտք է ապահովվել։ «Հյուպատոսական մուտք է ապահովվել», - հայտնել է դիվանագիտական առաքելությունը։ Մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ադրբեջանում ձերբակալված 13 ռուս քաղաքացիների հետ հյուպատոսական մուտքի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։