Հետևեք մեզ։

Կառավարությանը կսահմանի դեպքերը, երբ ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տվյալները պետք է հարկային մարմին փոխանցվեն էլեկտրոնային եղանակով

13:55, 03 հուլիս 2025
Կառավարությանը կսահմանի դեպքերը, երբ ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տվյալները պետք է հարկային մարմին փոխանցվեն էլեկտրոնային եղանակով
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
 
Օրենսդրական փոփոխությամբ ստեղծվել է իրավական հիմք, որը թույլ կտա կառավարությանը սահմանել այն դեպքերը, երբ ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տվյալները պետք է հարկային մարմին փոխանցվեն էլեկտրոնային եղանակով՝ հավելվածի միջոցով։
 
Սահմանվել է նաև տուգանքների նոր համակարգ, որը ենթադրում է պատասխանատվության միջոցների մեղմացում․ յուրաքանչյուր խախտման դեպքում սահմանվում է 30 հազար դրամ տուգանք։

Վերլուծական

Ամենաընթերցվածները