Հետևեք մեզ։

Հստակեցվել է մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչների ատեստավորման ընթացակարգը

14:18, 03 հուլիս 2025
Հստակեցվել է մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչների ատեստավորման ընթացակարգը

այաստանի կառավարությունը հուլիսի 3-ի նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ իրականացնելու որոշումը: 

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ներկայացնելով փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2021 թվականին մեկնարկած գործընթացի շրջանակում յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է գործընթացի վերլուծության, ինչպես նաև ուսուցիչների առաջարկների հիման վրա:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր փոփոխությամբ հստակեցվել են որոշ դրույթներ, որոնք պարզեցման կարիք ունեին։ 

Մասնավորապես՝ ատեստավորման ընթացքում առաջացող տեխնիկական բնույթի խնդիրները տեղում քննելու հնարավորություն է սահմանվել: Գործող կարգում թեստավորման աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս էր գալիս քննասենյակից, իսկ առաջարկվող կարգավորմամբ Էլեկտրոնային թեստավորման դեպքում արդյունքների մասին ամփոփաթերթը ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքէջում արդյունքների հրապարակումից հետո, մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է բողոքարկման դիմում ներկայացնել անհամաձայնության դեպքում։ Թեստի կամ համակարգչի տեխնիկական բնույթի խնդրի վերաբերյալ մասնակցի ներկայացրած բողոքը ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում խնդիրն արձանագրվում և բանավոր կերպով պարզաբանվում է:

«Նախորդ տարի, երբ էլեկտրոնային եղանակով առաջին անգամ իրականացվեց ուսուցիչների կամավոր ատեստավորումը, պարզ դարձավ, որ պետք է առանձնացնել բովանդակային բողոքարկումը, որը կարող է կապված լինել, օրինակ, թեստի որևէ հարցի հետ: Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվել տեխնիկական հարցերի հետ կապված բողոքարկումն անել անմիջապես ատեստավորումից հետո, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվ արձագանքել ուսուցիչների բարձրացրած խնդիրներին և տեխնիկական հարցերը լուծել տեղում։ Սա, կարծում եմ, կարևոր և սպասված փոփոխություն է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Որոշմամբ հստակեցվել է նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչների ատեստավորման ընթացակարգը: Մասնավորապես՝ կարգավորվել է՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում հաջորդ անգամ ուսուցիչը պետք է ատեստավորում անցնի նույն առարկայից։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները