Ազգային ժողովը հուլիսի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ ոչ մեծ ավտովթարից հետո 20 րոպեի ընթացքում մեքենաները երթևեկելի գոտուց մեքենաները չհեռացնելու համար։ Պահանջը չկատարող վարորդները կտուգանվեն 30,000 դրամի չափով։
Օրենքի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Նախաձեռնության հիմնական նպատակը քաղաքներում արհեստական խցանումների կանխարգելումն է։