Հետևեք մեզ։

Ուիտկոֆը պլանավորում է հանդիպել Արաղչիի հետ միջուկային դոսիեի շուրջ բանակցությունների համար

19:43, 03 հուլիս 2025
Ուիտկոֆը պլանավորում է հանդիպել Արաղչիի հետ միջուկային դոսիեի շուրջ բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը նախատեսում է հաջորդ շաբաթ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ հանդիպման վերջնական ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։ Սպիտակ տան խոսնակը պորտալին ասել է, որ «ներկայումս ճանապարհորդության մասին հայտարարություններ չկան»։

Աղբյուրները նաև հայտնել են, որ Ուիտկոֆը և Արաղչին «պահպանել են անմիջական կապ» հունիսին Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա զինված հակամարտության ընթացքում և դրանից հետո։

Ավելի վաղ իսրայելական N12 հեռուստաալիքը հայտնել էր, որ Վաշինգտոնը կապի մեջ է Թեհրանի հետ՝ հաջորդ շաբաթ Օսլոյում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար։