Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում նշել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել բանակցությունները Կիևի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Նա նաև նշել է ռուսական կողմի պատրաստակամությունը շարունակել բանակցային գործընթացը», - ասել է Կրեմլի խոսնակը։
Թրամփը կրկին բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունները հնարավորինս շուտ դադարեցնելու հարցը։ Պուտինը նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակել բանակցային գործընթացը Ուկրաինայի հետ։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Մոսկվան չի նահանջի հակամարտության պատճառները վերացնելու իր նպատակներից։ Զրույցում չի շոշափվել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու թեման։ Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլի կոնկրետ ամսաթվերը չեն քննարկվել։
Երկու երկրների առաջնորդները քննարկել են Իրանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինը շեշտել է Մերձավոր Արևելքի իրավիճակը քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորելու կարևորությունը։