Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի ժամանել է Մոլդովա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Moldpres պետական լրատվական գործակալությունը։
Ուկրաինայի ղեկավարը պետությունների ղեկավարներից առաջինն է եղել, ով առավոտյան ժամանել է Քիշնևի մերձակայքում գտնվող Բուլբոակա գյուղի Միմի գինու համալիր, որտեղ գագաթնաժողով է անցկացվելու։