Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Մեդսենը

22:53, 03 հուլիս 2025
Կյանքից հեռացել է հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Մեդսենը

67 տարեկանում սրտի կանգի հետևանքով կյանքից հեռացել է հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Մեդսենը։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով դերասանի մենեջեր Ռոն Սմիթին։

 

Մեդսենը 40 տարուց ավելի տևած դերասանական կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում։ Սակայն նա առավել հայտնի էր Քվենտին Տարանտինոյի հետ համագործակցությամբ։ Դերասանի առավել հայտնի ֆիլմերից են «Կատաղի շներ»-ը, «Սպանել Բիլին․ մաս 2»-ը։