Հետևեք մեզ։

Վանկուվերի հայ համայնքը հանդես է եկել հայտարարությամբ

11:05, 01 հունիս 2023
Վանկուվերի հայ համայնքը հանդես է եկել հայտարարությամբ

Վանկուվերի (Կանադա) հայ համայնքի հայտարարությունը.  «Ազատ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել ցեղասպան Ադրբեջանի կազմում․    

 

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունն արդեն 160 օրից ավելի գտնվում է լիակատար շրջափակման ջ: 120 000 արցախահայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների իրավունքներն անօրինաբար ոտնահարված են Ադրբեջանի ցեղասպանական քայլերի, ջազգային հանրության լուռ համաձայնության ու Հայաստանի ներկայիս կառավարության հանցավոր անգործության արդյունքում:  

Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն անվրդով հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ. կմ տարածքով, որն ըստ նրա և իր ղեկավարած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, ներառում է Ղարաբաղը: Ավելին, Փաշինյանը բաց տեքստով խոսում է ՀՀ տարածքում գտնվող հայկական գյուղերի ադրբեջանապատկան լինելու մասին և պատրաստակամություն հայտնում զիջել այս կարևոր ռազմավարական սահմանային բնակավայրերը թշնամուն: Սա ոչ այլ ինչ է, քան՝ վտանգել Հայաստանի կապը Իրանի և Վրաստանի հետ, ինչի հետևանքով Հայաստանը կհայտնվի շրջափակման ջ` անդառնալի հետևանքներով հայության համար և իսպառ կզրկի զ` հայերիս, ր պատմական հայրենիքում ապահով ապրելու հնարավորությունից:  

Արցախի օտարումը հակասում է Հայաստանի Անկախության Հռչակագրի և Սահմանադրության հիարար դրույթներին: Մայիսի 22-ին Արցախի Ազգային ժողովը (ԱԺ) արցախահայության անունից իր զայրույթը հայտնեց ՀՀ վարչապետի անընդունելի հայտարարությունների նկատմամբ և վերահաստատեց արցախահայության անդրդվելի կամքը՝ ապրելու իր պապերի հողում, պաշտպանելու իր սուրբ հայրենիքը: Հայտարարության ջ մասնավորապես ասված է. «Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրուերն Արցախի մասին, առանձնապես՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիադրույթը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել ջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»:  

Վանկուվերի հայկական համայնքը նույնպես խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի Արցախն Ադրբեջանի կազմ ներառելու ցանկացած փորձ: Մասնավորապես, Հայաստանի ներկայիս իշխանություններից և Նիկոլ Փաշինյանից ակընկալում ենք անհապաղ դադարեցնել Արցախի, Հայաստանի և համայն հայության գոյությունը վտանգող ազգադավ գործողությունները: Ակնհայտորեն նրա կառավարությունը անկարող է գտնել Արցախյան հակամարտության հայանպաստ լուծուեր. նա տապալել է բանակցությունները և ր երկու հայկական պետությունները տանում է կործանարար ուղիով:  

Նիկոլ Փաշինյանը չունի իրավունք՝ կայացնելու անձնյա որոշուեր ր հայրենիքի համար այս ճակատագրական պահին, քանզի աշխարհասփյուռ հայությունը դեմ է Արցախի և Հայաստանի կապիտուլյացիային և անվերապահորեն սատարում է Արցախի ազատ ինքնորոշման իրավունքին:  

Նիկոլ Փաշինյանը և ցանկացած կ այլ իշխանավոր, ով կհամարձակվի քայլեր ձեռնարկել ընդդեմ ազատ Արցախի պետք է հասկանա, որ 

պատասխանատվությունից խուսափելն այլևս անկարելի է լինելու. պետք է հրաժարվել հակասահմանադրական և հակահայ բոլոր գործողություններից:  

Վանկուվերի հայ համայնքը կոչ է անում համայն աշխարհի հայկական համայնքներին անալ այս հայտրարությանը և հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը՝ Հայաստանի ներկայիս ղեկավարի հայադավ խոսքերի և գործողությունների վերաբերյալ: Արցախը երբեք չի' եղել և չի' կարող լինել  Ադրեբեջանի հպատակության տակ»