Երևան քաղաքը գիշերային ժամերին ավելի լուսավոր է լինելու, մենք հնարավորություն ենք ունենալու գիշերով քայլել լուսավոր Երևանով: Այս մասին քաղաքապետարանում մանուկների պաշտպանության օրվա առթիվ «Դպրոցական ավագանու» նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին:
Ըստ աշակերտի՝ Երևանում մետրոն և հասարակական տրանսպորտը քիչ են աշխատում և հարկավոր է վերանայել նրանց աշխատանքային գրաֆիկը:
Ի պատասխան աշակերտին՝ Ավինյանը նշեց.
«Խոստանում եմ, որ էդպես էլ կլինի, մետրոն և տրանսպորտը ավելի ուշ ժամերին աշխատելու են»: