Հետևեք մեզ։

Վրաստանում ապրող կինը՝ Վերա Պուտինան, ով պնդում էր, որ ՌԴ նախագահ Պուտինի մայրն է, մահացել է (լուսանկարներ)

11:49, 01 հունիս 2023
Վրաստանում ապրող կինը՝ Վերա Պուտինան, ով պնդում էր, որ ՌԴ նախագահ Պուտինի մայրն է, մահացել է (լուսանկարներ)

Վրացական լրատվամիջոցները դեռ տարիներ առաջ ռեպորտաժներ էին պատրաստում, լսում Վերա Պուտինա անունով կնոջ հիմնավորումները, որ նա ՌԴ նախագահ Պուտինի մայրն է։ Վրացական լրատվամիջոցները պարբերաբար հղում անում են անում նաև եվրոպացի գործընկերներին, որոնք իրենց հրապարակումներում հիմնավորում են, որ Պուտինն ապրել է Վրաստանում։ Մասնավորապես, ՌԴ նախագահի կենասգրությունն ուսումնասիրել է լեհ լրագրող Քրիստինա Կուրբախ-Ռեդլիխը և պնդել այդ թեզը։

Տեղեկություններ կան Պուտինի՝ նախագահության ժամկետից առաջ Մետեխի գյուղ կատարած գաղտնի այցի մասին։ Սակայն նա չի այցելել կնոջը,  ով պնդում էր, որ Պուտինի մայրն է։ 

Ավելին, լրատվամիջոցները հայտնում են, որ տարրական դասարաններում Պուտինն այցելել է Կասպիի շրջանի Մետեխի գյուղի դպրոց։

Նրա դասընկերն ասում է՝ իրենց դասարանում Վլադիմիր Պուտին կար, սլավոնական արտաքինով, դա նույն Վլադիմիր Պուտինն է, թե ոչ, չի կարող ասել, սակայն որոշ տվյալներ տեղի իրավապահ մարմինները իրենց մոտից վերցրել են։ Դասընկերների լուսանկարները կան, որոնք նախկին տարբեր ռեպորտաժներում վրացական լրատվամիջոցները հրապարակել են։

Rustavi2․ge-ն հայտնում է, որ Մետեխի գյուղում ՝ 97 տարեկան հասակում, մահացել է Վերա Պուտինան, կինը, ով պնդում էր, որ Պուտինի մայրն է։ 

Վլադիմիր Պուտին անունով երեխայի դասընկերը

 

Նշենք, որ Պուտինի պաշտոնական կենսագրությունում նշվում է, որ նրա մայրը Մարիա Շեմելովան է (1911-1998 թվականներ)։