Մի քանի տարի առաջ հենց այս օրերին Շուշիում էինք: Գրել է երգչուհի Սիրուշոն և Արցախից լուսանկարներ հրապարակել, որոնք արվել են 2019-ին։
«Ելույթից առաջ բարձրացել էինք Ջդրդուզ, լուռ նստել էինք ու փորձում էինք գնահատել այն, ինչ ունենք: Այսօր չունենք էլ Շուշին, բայց կանք մենք ու մեր գործով փորձում ենք աշխարհին փոխանցել այն, ինչ տեսել ենք ու պահել մեր սրտում` բնությունը, սերը: Այս պահին աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացնում ենք մերը, հայկականը: Չենք կոտրվում, հակառակը՝ ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ»,-լուսանկարները մեկնաբանել է երգչուհին:
Նշենք, որ երգչուհին Վեգասում է։